211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:16 01-09-2022

Հիշեք՝ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։

«Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Կրթությունը և գիտելիքը, հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն:

Կրթությունը հզոր զենք է: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք կրթությանն ու յուրացնենք յուրաքանչյուր մանրուք:

«Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս և ուր է գնալու»,- ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Ես համոզված եմ, որ մեր երեխաները ստանալու են բարձր ու անհրաժեշտ գիտելիքներ:

Սիրելի՛ մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, անգնահատելի է այն ահռելի աշխատանքը, որը Դուք եք իրականացնում:

Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարի առթիվ և հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից:

Առանձնահատուկ շնորհավորանքս նաև մեր «Պատանի երկրապահ» ակումբի սաներին:

Իմ սիրելի՛ պատանիներ, բարձր պահեք Պատանի երկրապահի անունը, սովորեք բարձր առաջադիմությամբ և հիշեք, որ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում:

Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի»,-ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր