Պահանջում ենք՝ կանխել Նիկոլ Փաշինյանի գործողությունները. զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։
Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպիտի ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը:
Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքներ տալ»։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը նշեց, որ իրենց պահանջը արդեն չորս ամիս է՝ նույն է. «Իմ համար մեկ ցանկությունն է Նիկոլ Փաշինյանին տեսնել Բաքվի բանտում, քանի որ այն ահռելի ցինիզմը, սադիզմը, որով նա խոսում է գերիների մասին, ինչպես նաև նրա կաբինետից Ալեն Սիմոնյան թափթփուկը, որ պիտակավորում է գերիների ծնողներին՝ իբրև դասասալիքների ծնողների, ես ցանկանում եմ, որ իրենք տասնյակ տարիներով անցնեն այն ամենի միջով, ինչի միջով անցել են մեր երեխաները»:
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Տեսանյութը՝ News.am-ի