211652_close_icon
views-count734 դիտում article-date 23:13 30-08-2022

Հայաստանցիների 52%-ը երբեմն երազում է վերադառնալ դպրոց. Viber մեսենջերը հարցում է իրականացրել

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Viber մեսենջերը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում եւ որոշել է պարզել՝ արդյո՞ք հայաստանցիները կարոտում են դպրոցական օրերը, այդ ժամանակի ո՞ր հիշողություններն են ամենավառը եւ ինչպես են մեսենջերներն օգնում ուսումնական գործընթացում։ Հարցմանը մասնակցել է Viber-ի ավելի քան 6000 օգտատեր։ Viber-ը հիշեցնում է նաեւ աշակերտների եւ նրանց ծնողների համար նախատեսված այն հնարավորությունների մասին, որոնք առավել օգտակար կլինեն ուսումնական տարում:

Հարցման արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին (52 տոկոս) անպայման կցանկանար վերադառնալ դպրոց, 29.5 տոկոսը երբեմն է ցանկանում դա անել։ Հարցվածների 14 տոկոսը չի ցանկանում վերադառնալ դպրոց, իսկ 4.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հայաստանում հարցվածների կեսից ավելին (50.5 տոկոս) դպրոցից ամենավառ հիշողությունները կապված են դպրոցական կյանքից զվարճալի դեպքերի հետ։ Նաեւ դպրոցը ուրախությամբ հիշելու ամենապոպուլյար պատճառներից մեկը հարցվածները նշել են այն դասընկերներին, ում հետ  հետագայում ընկերացել են (18.5 տոկոս) եւ անընդհատ նոր բաներ սովորելու հնարավորությունը (10 տոկոս)։ Հայաստանի բնակիչները հիշում են նաեի ուսուցիչներին (6 տոկոս) եւ իրենց առաջին սիրահարվածությունը դպրոցում (5 տոկոս)։ Մնացած վառ հիշողությունները կապված են արտադասարանական գործունեության հետ (արշավներ, թանգարաններ, էքսկուրսիաներ), օլիմպիադաներում հաջողության հետ. դրանք ընտրել է 2 տոկոսը, ինչպես նաեւ՝ դպրոցական խմբակների հետ. այդպես է պատասխանել հարցվածների 1 տոկոսը։ Հարցվածների 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների կարծիքով՝ մեսենջերներն օգնում են ծնողներին ավելի շատ ներգրավվել կրթական գործընթացում. այդպես է կարծում հարցվածների 13 տոկոը։ Հարցման մասնակիցների 10 տոկոսը վստահ է, որ մեսենջերները հեշտացնում են ուսուցման գործընթացը եւ ​​ավելի հարմարավետ են դարձնում այն։ Հարցվածների 4 տոկոսի կարծիքով՝ դրանք ուսուցման գործընթացն ավելի զվարճալի են դարձնում։ Հայերի 3 տոկոսը պատասխանել է, որ մեսենջերները երեխաների մոտ թվային հմտություններ են զարգացնում։ Հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ մեսենջերները քիչ են ազդում ուսումնական գործընթացի վրա։ Հարցվածների 15 տոկոսը դժվարանում է գնահատել մեսենջերների ներդրումը։

Ժամանակակից մեսենջերները ոչ միայն հարթակ են տեքստային հաղորդագրությունների փոխանակման համար: Viber-ը բազմաթիվ հնարավորություններ ունի, որոնք ուսումնական տարվա ընթացքում օգտակար կլինեն ինչպես դպրոցականների, այնպես էլ նրանց ծնողների համար՝ ուսումնական գործընթացը կազմակերպելու, ինչպես նաեւ անվտանգ եւ հարմարավետ շփման համար։

Աուդիո եւ տեսազանգեր

Viber-ում ծնողները կկարողանան ընտրել հենց իրենց եւ երեխային տվյալ պահին հարմար հաղորդակցման եղանակը։ Օրվա ընթացքում դա կարող են լինել տեքստային հաղորդագրությունները եւ զվարճալի սթիքերները, իսկ ճաշի կամ մեծ ընդմիջման ժամանակ՝ տեսազանգը մեսենջերի միջոցով։ Հասկանալը, որ ծնողները միշտ այնտեղ են եւ պատրաստ են աջակցել, կօգնի երեխային հարմարվել նոր դասարանին եւ իրեն ավելի հարմարավետ զգալ դպրոցական առաջին օրերին։

Բացի այդ, խմբակային տեսազանգերը հարմար են ծնող-ուսուցիչ հանդիպումների, միջոցառումների քննարկման, դասարանի թեմատիկ հանդիպումների կամ նույնիսկ դասեր անցկացնելու համար, երբ դա անհրաժեշտ է։

Հաղորդագրությունների թարգմանություն

Հաղորդագրություններն ակնթարթորեն թարգմանելու հնարավորության շնորհիվ Viber-ը կօգնի ինչպես օտար լեզուների յուրացման, այնպես էլ այլ երկրներից ընկերների հետ շփվելիս։ Նամակագրության կամ խմբային զրույցի ցանկացած հաղորդագրություն կարող է արագ թարգմանվել ընտրված լեզվով. պարզապես երկար սեղմեք դրա վրա եւ ընտրեք թարգմանության տարբերակը: Մեսենջերում հասանելի է ընդհանուր ավելի քան 30 լեզու: Դա նաեւ թույլ է տալիս հարմարավետորեն հետեւել արտասահմանյան ալիքների նորություններին Viber-ում։ Լռելյայն թարգմանության լեզուն կարող եք փոխել հավելվածի կարգավորումներում:

Հիշեցումներով նշումներ

Օգտագործելով Viber-ում «Իմ գրառումները» գործառույթը, որն ըստ էության չաթ է ինքն իր հետ, աշակերտը կարող է պահել տնային առաջադրանքները եւ այլ կարեւոր տեղեկություններ, որպեսզի դրանք միշտ ձեռքի տակ լինեն: Նշումների մեջ կարող եք ցուցակներ կազմել, ինչը հարմար է, օրինակ, էքսկուրսիաների պատրաստվելիս, կարդացած գրքերի ցանկը կազմելիս, ինչպես նաեւ հիշեցումներ սահմանել՝ ուսման հետ կապված որեւէ գործի մասին չմոռանալու համար:

Խմբային չաթեր

Viber-ում խմբակային չաթերից օգտվելով՝ ծնողները կկարողանան շփվել միմյանց եւ ուսուցիչների հետ, քննարկել կարեւոր իրադարձություններն ու նորությունները դասարանի կյանքից եւ հետաքրքիր զբաղմունքներ հորինել։ Յուրաքանչյուր մասնակցի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ պարզելն արագ եւ հեշտ է. չաթում կարող եք հարցումներ եւ քվեարկություններ անցկացնել: Հարցում անցկացնելու համար, օրինակ, Ուսուցչի օրը դասարանի ուսուցչի համար նվեր ընտրելու համար պետք է սեղմել հաղորդագրության մուտքագրման պատուհանի կողքին գտնվող գծապատկերով պատկերակը, բացվող պատուհանում հարց ու պատասխանի տարբերակներ մուտքագրել: Իսկ ամենակարեւոր տեղեկություններով հաղորդագրությունները հարմար կերպով ամրացնել խմբային չաթի վերեւում, որպեսզի դրանք միշտ տեսադաշտում լինեն:

Ապահով շփում

Օգտատիրոջ անվտանգությունն առաջնահերթություն է Viber-ի համար։ Ուստի 2016-ից ի վեր Viber-ի բոլոր հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են թափանցանց ծածկագրմամբ, այդ թվում՝ անձնական եւ խմբային չաթերը, անձնական աուդիո եւ տեսազանգերը, մեդիա փոխանակումը եւ բոլոր միացված օգտատերերի սարքերի անվտանգությունը: Բացի այդ, Viber-ը լրացուցիչ օպցիաներ ունի՝ շփման էլ ավելի մեծ գաղտնիության ապահովման համար։

Օրինակ, «Նամակագրության հարցումներ» գործառույթը. անծանոթների հաղորդագրությունները լռելյայն հայտնվում են առանձին թղթապանակում, որտեղ օգտատերը կարող է որոշել՝ շարունակել շփումը, թե ոչ. դա լրացուցիչ կպաշտպանի երեխայի շփումն անծանոթների հետ:

Շփումը բազմազան դարձրեք

Viber-ում կարելի է հեշտությամբ ստեղծել ձեր դասարանի ստիկերների ունիկալ փաթեթը, որը կարող է օգտագործվել ամենօրյա չաթերում՝ շփումը բազմազան դարձնելու եւ մասնակիցների տրամադրությունը բարձրացնելու համար: Ստիկերների փաթեթը կարող է ընդհանուր միջոցառումների զվարճալի լուսանկարներ ներառել, օրինակ՝ արշավների կամ տոների, զվարճալի արտահայտություններ կամ բառեր, որոնք միավորում են դասարանի բոլոր աշակերտներին։

Ձեր սեփական ստիկերփաքը ստեղծելու համար պետք է բացել խմբագիրը Viber-ի ստիկերփաքում կամ ստիկերների մենյուի կողքին սեղմել պլյուս պատկերակը եւ ընտրել «Ստեղծել ստիկեր»-ը: Դուք կարող եք դրան զվարճալի գրություններ կամ պիտակներ ավելացնել :

Ի դեպ, ուսումնական տարվա սկզբին Viber-ում հասանելի է դպրոցի մասին թեմատիկ սթիքերների ընտրանին:

Շփումը բազմազան դարձնելու համար Viber-ում հասանելի են նաեւ լրացված իրականության դիմակները. Այդ գործառույթի շնորհիվ դուք կարող եք առանց մեսենջերից դուրս գալու զվարճալի տեսանյութեր եւ լուսանկարներ անել վիրտուալ կերպարներում եւ կիսվել դրանցով ձեր զրուցակիցների հետ: Viber-ում AR դիմակներ կան յուրաքանչյուր ճաշակի համար՝ բյութի ֆիլտրերից մինչեւ խաղային մեխանիկայով օրիգինալ դիմակներ: Ուսումնական տարվա սկզբին մեսենջերումնաև թեմատիկ դպրոցական AR դիմակներ են հայտնվել։

Թեմատիկ դպրոցակ AR դիմակները Viber-ում

Նմանատիպ նյութեր