211652_close_icon
views-count3734 դիտում article-date 16:40 29-08-2022

Ինչպես է թշնամին ցանկալին իրականության տեղ ներկայացնում․ ադրբեջանցիների հերթական «ֆեյք նյուզը». Hetq.am

Hetq.am-ը գրում է. «

Երբ Արցախի դեմ օգոստոսի սկզբին Ադրբեջանը կրկին սադրանքներ նախաձեռնեց՝ շփման գծում կիրառելով տարբեր տեսակի սպառազինություն, այդ երկրի ՊՆ-ն օգոստոսի 3-ին շտապեց հայտարարել, թե իբր հայկական ուժերի գործողություններին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է միջոցներ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ եւ Սարիբաբա բարձունքների հանդեպ։

Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում էր Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթայի Քոլատակի գլուխ կամ Կրխկըզ բարձունքի (2680 մ) գրավման մասին, գրել ենք օգոստոսի 4-ին։ Բանն այն է, որ այս գագաթը թշնամու վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմից հետո՝ դեռ մինչեւ 2022 թ․ օգոստոս ամիսը, այնպես որ դրա հանդեպ այս օգոստոսին վերահսկողություն սահմանելու մասին հայտարարությունն ընդամենը քարոզչական կեղծ հնարք էր ադրբեջանցիների կողմից, որն, ըստ էության, ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի սպառմանը։

 

Սակայն Բաքվի քարոզչամեքենան ստել է նաեւ Սարիբաբա բարձունքը վերահսկողության տակ առնելու մասին հայտարարելիս։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է մեկ տարի հետ գնալ։

Սարիբաբ կամ Սարիբաբա բարձունքը (2296 մ) գտնվում է Քաշաթաղի (Լաչինի) եւ Շուշիի շրջանների սահմանին։ Երբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Քաշաթաղն ադրբեջանցիներին հանձնելուն, նրանց զինված խմբավորումները շուտով հայտնվեցին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ, որը սահմանակից է Քաշաթաղին։

Արցախի լեռնաշղթան խորհրդային տարիներին միմյանցից բաժանում էր նախկին ԼՂԻՄ-ն ու Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի ու Լաչինի շրջանները։ Այսօր լեռնաշղթան շփման գիծ է Արցախի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինուժի միջեւ։ Սարիբաբ գագաթը, ինչպես եւ Քոլատակի գլուխը, այս լեռնաշղթայի կազմում է»։
 

44-օրյա պատերազմից հետո Սարիբաբի վրա դիրքավորվել էր Արցախի ՊԲ-ն (տես վերեւում)։ Այստեղից ուղիղ տեսադաշտ է բացվում դեպի Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ հատող Հագարի գետի հովիտ, որն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Բնականաբար, դժվար է գերագնահատել Սարիբաբի ռազմավարական նշանակությունն, ու կարելի է հասկանալ ադրբեջանցիների՝ ամեն գնով դրան տիրելու մղումը։

Շուշիի շրջանի Եղցահող գյուղը գտնվում է Սարիբաբ բարձունքի ստորոտում, գագաթից մինչեւ գյուղի կենտրոն հեռավորությունն ուղիղ գծով 3,8 կմ է։

2021-ի օգոստոսի դրությամբ Սարիբաբի վրա կանգնած էին Արցախի ՊԲ զինծառայողները։ Մեկ այլ հայկական դիրք էլ տեղակայված էր Եղցահողից Քաշաթաղի շրջանի նախկին Խրմանլար բնակավայրի ավերակներ տանող ճանապարհին՝ լեռնանցքում (1625 մ)։ Ադրբեջանցիներն իրենց հերթին տեղակայված էին Խրմանլարի տարածքում՝ նախկին անասնաֆերմայի շենքում (1520 մ)։




Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր