211652_close_icon
views-count26821 դիտում article-date 21:26 25-08-2022

Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. 22-ամյա աղջիկը դանակի հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 00:10–ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ  «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք լյարդի, ստամոքսի փայծաղի վնասով, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու ավագ քննիչ Կարապետյանը:

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին  հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Միչն բժիշկերը պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանութայն Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ  օգոստոսի 24-ին՝ ժամը 23:30–ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Անահիտ Ա.-ն իր մոտ եղած դանակաով հարվածներ է հասցրել Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա  Տիգրան Խ.-ին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված բացատրկան աշխատանքների արդյունքում Անահիտ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

Տիգրան Խ.-ին քննիչի որոշմամբ տրվել է դատաբժշկի ուղեգիր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր