211652_close_icon
views-count5014 դիտում article-date 22:15 24-08-2022

Հերոս Ռադիկի նորածին եղբայրը դուրս գրվեց հիվանդանոցից. «Բալիկիս մահանալուց հետո շատ վատ էի, 40 օր հետո ինքը երազ եկավ, որ մի նեղվի ես գալու եմ». aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 24-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից արդեն տուն տեղափոխվեց 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի կրտսեր եղբայրը՝ Ռադիկը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 19-ին:

Մայրը՝ տիկին Հայարփին պատմում է, որ մինչ փոքրիկի մասին իմանալը, Ռադիկը երազ է եկել, մորը հորդորելով չնեղվել. «Բալիկիս մահանալուց հետո շատ վատ էի, 40 օր հետո ինքը երազ եկավ, որ մի նեղվի ես գալու եմ: Ու ես էլի էդ նույն ապրումներն ապրեցի: Բայց որ հետո լավ չէի զգում, եկա բժշկի մոտ, որ տեսնեմ ինչ խնդիր կա, բժիշկն ասեց Աստծո տված պարգեւն է»:

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 23-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը իր տիկնոջ՝ Մայա Մուրադյանի հետ անակնկալ այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Օգոստոսի  19-ին նշված բժշկական կենտրոնում լույս աշխարհ էր եկել Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված,  լեգենդ դարձած հերոս  Ռադիկ Հովակիմյանի եղբարը:

Մարզպետ Ա. Խաչատրյանը պատահական չէր ընտրել այս օրը, քանի որ այսօր նաև Հայաստանի անկախության հռչակագրի օրն է: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր