AS․ ՈՒԵՖԱ-ն Բենզեմային ճանաչել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
ՈՒԵՖԱ-ն «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային ճանաչել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Այս մասին գրում է AS-ը, տեղեկացնում է Armsport.am-ը:
Արարողությունը, որի ժամանակ կհայտարարվի լավագույնի անունը, կկայանա օգոստոսի 25-ին։
Բենզեմայից բացի, թեկնածուների եռյակում են «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ու «Ման Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։