1523 դիտում
16:45 24-08-2022
Կառավարությունը գումար է հատկացրել Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման համար
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով գործադիրը գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ օգոստոսի 24-ի Կառավարության նիստից, Մ-12 - Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցում 2022 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5,551,808,100.0 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 33,983,547.0 ՀՀ դրամ։
Կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափերն ավելացնելու մասին որոշում
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն), զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն), նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի՝ 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։ Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով: Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2023 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրով կենսաթոշակների բարձրացում է նախատեսում: «Եվ քանի որ բավականին լավ տնտեսական ցուցանիշներ են գրանցվել, պետական եկամուտները հարկային եկամուտների մասով գերակատարվել է ավելի քան 70 միլիարդ դրամով, ուստի կենսաթոշակների, նպաստների բարձրացումը, որը նախատեսում էինք 2023 թվականի հունվարի 1-ից, որոշեցինք իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Բազային կենսաթոշակը ավելանում է 17 տոկոսով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը 7 տոկոսով: Ուզում ասել նաև, որ մյուս տարվա հուլիսի 1-ի կենսաթոշակի և նպաստի բարձրացումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասել է վարչապետը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել անկանխիկ առևտրի դեպքում 10% հետվճար կենսաթոշակառուներին տրամադրելու միջոցառումից, որը նույնպես կնպաստի կենսաթոշակների բարձրացմանը: Ըստ նախարարի՝ միջոցառմանը մասնակցել է 17 հազար քաղաքացի. «Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարք: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել: Այսօր և վաղը քաղաքացիներին կտրամադրենք ընդհանուր 44 մլն դրամի ընդհանուր հետվճար»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է բանկերի հետ ավելի ակտիվ աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ միջոցառմանը մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու նպատակով. 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը: Վարչապետը նշել է, որ այսօրվա որոշմամբ, ինչպես նաև հետվճարի տրամադրմամբ կարելի է ասել, որ ինչ որ ձևով գնաճի ազդեցությունը զսպվում է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներում արձանագրված է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը պետք է դառնա 61 հազար դրամ: Պետք է նախ ապահովենք պարենային զամբյուղը, ապա՝ սպառողական զամբյուղին հասցնել մեր կենսաթոշակները: Ամեն դեպքում ուրախալի և կարևոր է այս քայլը, ամեն բան կանենք, որ տեմպն արագ պահենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անկանխիկ առևտուրն հանրապետության ողջ տարածքում ապահովելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ առկա 67 հազար 602 ՀԴՄ սարքերից 13 հազար 356-ն արդեն աշխատում է POS տերմինալով. «Կենտրոնական բանկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Այս պահի դրությամբ ունենք 25 հազար 737 էլեկտրոնային դիմում, ունենք նաև թղթային դիմումներ: Կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ դրական է»:
Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը կհանձնի ԱՆԻՖ-ին
Կառավարությունն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը: Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2021 թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն և այն ժամանակ կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնել է ԱՆԻՖ-ին: «Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչու՞, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նման նախընտրական խոստմամբ հանդես է եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը նույնպես իրականացվել է. «Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր՝ մեր երկրի զարգացմանը»:
Պետությունը ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով
Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես մասնավոր հատվածին օժանդակելով, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի տարածքում, ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը կնպաստի ծրագրի կենսունակությանը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն): Նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը առաջին կիսամյակում բարձր տնտեսական ակտիվության աճ է գրանցել, որը ոգեշնչում է խթանել և օժանդակել ներդրումները: «Անցած տարի թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե՛ ՀՀ կառավարության ծրագրով, հաստատել էինք «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումները: Այս ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում: Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ իրականացնում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում ենթակառուցվածքների հետ կապված՝ կլինի ջրատար, գազատար խողովակ, ճանապարհ և այլն, և այս միջոցառմամբ ներդրողներին խրախուսում ենք՝ օգնելով նրանց ենթակառուցվածքային խնդիրների հարցում»,- ասել է նախարարը: Ինչպես նշել է Վահան Քերոբյանը, կառավարությունը 500 միլիոն դրամի չափով ներդրում կատարողին պատրաստ է տրամադրել 20 տոկոսի չափով այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է, իսկ եթե ներդրումը 500 միլիոն դրամից ավելի է, ապա կառավարությունը պատրաստ է տրամադրել 10 տոկոսի չափով անհրաժեշտ ենթակառուցվածքը: «Ցանկացած նմանատիպ գործարք լինելու է կառավարության որոշմամբ»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ նման խոստմամբ հանդես է եկել 2019 թվականին: «Լավ է, որ մենք գնում ենք այս ճանապարհով՝ խրախուսելով ներդրումները:Մենք, ըստ էության, գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը՝ կապելով կոնկրետ ներդրման չափի հետ»,-ասել է վարչապետը
Շիրակի մարզում կկառուցվի Թումո շարժական կենտրոն
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել :Համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան մշակված բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների ուսումնական նյութերի տպագրություն, Տավուշի մարզում այդ առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում։ Վերապատրաստվելու են մարզի 212 ուսուցիչ։ Վերապատրաստումները իրականացնելու համար մշակվել է վերապատրաստման մոդուլ՝ 14 ժամ տևողությամբ: Վերոնշյալ ծախսերի իրականացման համար առաջարկվում է վերաբաշխման միջոցով հատկացնել 31,717.3 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հողամաս կնվիրաբերվի ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքին՝ Նոր Գյուղ բնակավայրում մանկապարտեզ կառուցելու նպատակով: Որոշմամբ սահմանվում է նաև, որ մանկապարտեզի կառուցման նպատակով 2022-2023 թթ. կիրականացվի 213 626 770 մլն դրամի ներդրում, որից 149 538 739 դրամը կիրականացվի պետական բյուջեի, իսկ 64 088 031 դրամը՝ Ակունք համայնքի միջոցների հաշվին։
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշմամբ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նախագծի հիմնական նպատակներն են՝ զարգացնել Միության շրջանակներում մաքսային տարանցման միասնական համակարգը՝ վերջինի փոխգործակցությունը Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ հետագայում իրականացնելու նպատակով, կատարելագործել և զարգացնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման համակարգը, պարզեցնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու կարգը: Նախագծով սահմանվում են նաև մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման դեպքում պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները, տրամադրման հաստատման առանձնահատկությունները, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորության կիրառման առանձնահատկությունները:
Հավանության է արժանացել նաև 2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը և օրինական շրջանառության ապահովմանը: Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Նավիգացիոն կապարակնիքների գործածմամբ հետագծումը կիրառվելու է մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում փոխադրվող սանկցիոն ապրանքների, ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Ըստ համաձայնագրի՝ Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները: Նախագծով կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ փոխադրումների հետագծման գործառույթները վերապահված են անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Նախատեսվում է նաև ազգային օպերատորների միջև առանձին համաձայնագրի կնքում, որը կկարգավորի նրանց միջև իրավահարաբերությունները:
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. մայիսի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաև իրականացնել դատափորձագիտական գործունեության և քրեագիտության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակում:
Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թ. ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: 2022 թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակով՝ կազմակերպվել են մի շարք քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների և անձանց հետ։
Նախատեսվում է աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը: Նպատակը՝ աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին, մասնավորապես՝ ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել այն անձանց, որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին հանձնված սպասարկման ենթակա հանրակացարանների), այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել անտուն մնացած և բնակության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտ (բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, ովքեր ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, օգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի մարզաձևից աշխարհի չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը:
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ «Աստղիկ» ԲԿ-ն միջազգային բարձր հեղինակություն ունեցող JCI ակրեդիտացիոն համակարգի կողմից սերտիֆիկացվել է: «Սա շատ կարևոր է նաև այն առումով, որ տարածաշրջանում կունենանք նման ակրեդիտացիոն բժշկական կենտրոն: Սա ազդելու է ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի որակի չափանիշների բարելավմանը, այլև բարեկարգային ազդեցություն կունենա: Հուսով եմ, որ առաջիկայում մեր մյուս բժշկական կենտրոնները նույնպես նմանատիպ գործընթացներով կանցնեն»,-ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
835 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ