211652_close_icon
views-count96528 դիտում article-date 21:20 23-08-2022

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն. մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածին և  վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներնն ու փրկարարները:

Օպերատիվ է գործել նաև  Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, սպայական դասակի ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն սպայական դասակի ավագ տեսուչներ Վահե Խաչատրյանն ու Մարատ Ենոքյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և հրշեջները կարողնան աշխատեն, ինչը ճանապարհային ոստիկաններին  հաջողվել է:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայատանի քննչական կոմիտեի Արագածոտնի  մարզային  քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային  վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր