Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով. 168.am
Գերմանիայում ավարտված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն «նժույգ թափեր» սպորտաձևում:
Հարություն Մերդինյանի կենսագրության մեջ կա մի դրվագ, որը, թերևս, քչերը գիտեն: Վերջինիս այս իշխանությունները մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին», գրել է 168.am-ը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 225.2 հոդվածով մեղադրվող Հարություն Մերդինյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ: 2020թ. նոյեմբերի 19-ին կալանավորվել է, ազատ է արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը դատաքննության փուլում է, 2020թ. դեկտեմբերի 29-ին քրեական գործը Հարություն Մերդինյանի և ևս երեք ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան. դատավորն է Արմինե Մելիքսեթյանը:
Մանրամասները՝ 168.am-ի: