211652_close_icon
views-count29665 դիտում article-date 18:32 22-08-2022

Ինչքան էլ ոստիկանությունը պայքարում է թմրամոլների դեմ, էջմիածնում նրանք արդեն «Տելեգրամ»-ի միջոցով են իրենց սև գործն անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ վերջին տսրիներին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ապօրինի թմրամիջոցի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանության տարածքային բաժինների քրեական հետախուզության և  համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել թմրամոլության դեմ պայքարում, դա փաստ է, սակայն կարծես չեն կարողանում ինչպես աշխարհի շատ զարգացած երկների պես հիմնովին արմատախիլ անեն այդ չարիքը:

Էջմիածինը  համարվում է հոգևոր մայրաքաղաք ու եթե նախկինում Էջմիածնի պատերին ավելի շատ կհանդիպեիր քաղաքացիների կողմից փակցված հոգևոր բնույթի կոչեր, ապա արդեն տևական ժամանակ է, Վաղարշապատ քաղաքի, մասնավորապես՝ Իսի լե Մուլինո փողոցի վերջնամասում՝ Գայանե եկեղեցու ճանապարհին,  ինչպես նաև զորամասի մոտ ու մանկական այգու հարևանությամբ պատերին կհանդիպես տելեգրամյան ալիքների ինչ-որ հասցեներ, ովքեր առաջարկում են թմրանյութ:

Էստեղ են ասում՝ թմրամոլներն ազատ ու առանց վախենալու իրենց գործողություններն արդեն կատարում են հոգևոր քաղաք Էջմիածնում:

Մնում է՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները  հայտնաբերեն հեղինակներին ու հոգևոր քաղաքը մաքրեն նման թափթփուկներից:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր