Տեղի է ունեցել Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի փակման արարողությունը. մասնակցել է 21 երկրի՝ շուրջ 90 մանկավարժ
Տեղի է ունեցել Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա բարձր է գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովը այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների մասին, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները։ Շարունակե՛ք Սփյուռքում հայ մանուկներին կրթելու ձեր նվիրյալ գործը՝ որպես մեր ինքնության պահպանման մարտիկներ»։
Խորհրդաժողովն անցկացվել է օգոստոսի 16-20-ը՝ Աղվերանում, մասնակցել է 21 երկրի շուրջ 90 մանկավարժ»։