Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։
Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։
Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։