211652_close_icon

Ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

views-count1971 դիտում article-date 14:09 25-07-2016
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամʼ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել ռուս, մոլդովացի, լեհ և թուրք ըմբիշներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր