211652_close_icon
views-count2427 դիտում article-date 18:58 20-08-2022

Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ. Արմեն Փամբուխչյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։

Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր