1760 դիտում
10:35 20-08-2022
Իտալիան Մեդվեդևին մեղադրել է ընտրական գործընթացին միջամտելու մեջ. Euronews
Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն Դմիտրի Մեդվեդեւի խոսքերն անվանել է ընտրական գործընթացին միջամտելու փորձ։ Իտալիայում խորհրդարանական ընտրությունները, կառավարական ճգնաժամի պայմաններում, նշանակված են սեպտեմբերի 25-ին։
Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Telegram-ում ընտրողների ձայներն անվանել էր «քաղաքական գործիչների վրա ճնշման հզոր լծակ»։ Եվրոպացիներին առաջարկելով «ապուշներին պատասխանատվության ենթարկել», Մեդվեդևն ասել է, որ «ձմռանը Ռուսաստանի հետ ընկերություն անող երկրներում ավելի տաք և հարմարավետ է»։
Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Telegram-ում ընտրողների ձայներն անվանել էր «քաղաքական գործիչների վրա ճնշման հզոր լծակ»։ Եվրոպացիներին առաջարկելով «ապուշներին պատասխանատվության ենթարկել», Մեդվեդևն ասել է, որ «ձմռանը Ռուսաստանի հետ ընկերություն անող երկրներում ավելի տաք և հարմարավետ է»։
Իտալական ձախ կենտրոնամետ ուժերի առաջնորդ Էնրիկո Լետտան նույնպես ՌԴ նախկին նախագահի հայտարարությունը համարել է «միջամտության լուրջ դեպք» և իտալացի քաղաքական գործիչներից պահանջել հեռու մնալ Մոսկվայից, հատկապես սպեկտրի աջ ուղղվածության ուժերին, որոնց մինչ ուկրաինա-ռուսական պատերազմը մեղադրում էին ռուսական քաղաքականությանը համակրելու և նույնիսկ Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու մեջ։
«Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին զգուշորեն է արձագանքել՝ ասելով, որ Իտալիայում քվեատուփերին մոտենալու են իտալացիները, ոչ թե ռուսները։
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևն արդեն մի շարք հայտարարություններ էր արել, որոնք արձագանք էին գտել Արևմուտքում. մասնավորապես, նա ողջունել էր Իտալիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների փլուզումը, երբ Մարիո Դրագին և Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեցին։ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
22:38 05-02-2014
Վատիկանը ՄԱԿ-ին մեղադրել է եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ
1907 դիտում
17:30 19-05-2014
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ի դեսպանին իր ներքին քաղաքական գործերին միջամտելու մեջ
3890 դիտում
16:28 03-09-2020
Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ
Այս բաժնից
1261 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»