26908 դիտում
15:04 19-08-2022
Հրդեհ՝ Երևանի բարձրահարկ շենքում. պատճառը 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել, օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապզրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Պարզվել է, որ նշված շենքի 9-րդ հարկի 34 բնակարանի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է պատշգամբում և խոհանոցում եղած կենցաղային իրեր։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+