211652_close_icon
views-count2143 դիտում article-date 22:40 18-08-2022

Կառլ-Հայնց Ռումենիգե. Լևանդովսկիի գործերը «Բարսելոնայում» իր պատկերացրածը չեն

«Բավարիայի» նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է թիմի հարձակման գծին:
 
Ներկայումս մյունխենցիների առջևի օղակում խաղում են Սադյո Մանեն, Տոմաս Մյուլերը, Սերժ Գնաբրին, Լերոյ Սանեն, Կինգսլի Կոմանը:
 
«Ես այս օղակը կհամարեի ամենաարագը Եվրոպայում: Սալիհամիջիչը լավ տրանսֆերներ է իրականացրել: դատելով «Բավարիայի առաջին խաղերից, հատկապես՝ առջևի գծից, կարելի է ասել, որ ամեն ինչ լավ աշխատեց:
 
Այո, ես կարոտում եմ Լևանդովսկիին: Չմոռանանք, որ Ռոբերտի շնորհիվ մենք բազմաթիվ տիտղոսներ ենք նվաճել: Հիմա ո՞նց են նրա գործերը «Բարսելոնայում»: Ցավոք, ոչ այնպես, ինչպես նա էր պատկերացնում», ասել է Ռումենիգեն:
 
Հավանաբար, Ռումենիգեն նկատի ունի լեհ ֆուտբոլիստի ոչ այնքան հաջող նորամուտը կատալոնացիների կազմում՝ Լա Լիգայի 1-ին տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (0:0):

Նմանատիպ նյութեր