211652_close_icon
views-count2561 դիտում article-date 20:46 04-04-2016

Կառլ-Հայնց Ռումենիգե. «Բավարիան» խաղեր չի տա Լևանդովսկիի գործակալի հետ

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Ցեզարի Կուխարսկիի խոսքերը, որը չէր բացառել, որ լեհ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»: «Ես պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս: «Բավարիան» գործակալների հետ կապված խաղերի չի մասնակցում: Ուշադրություն դարձրեք Լևանդովսկիի պայմանագրի ժամկետին: Այն մեզ թույլ է տալիս հանգիստ նայել ապագային», ասել է Ռումենիգեն: Նշենք, որ ֆուտբոլիստի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. ամառը:

Նմանատիպ նյութեր