211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:42 18-08-2022

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից։ Այս մասին  տեղեկանում ենք կառավարության e-gov.am հարթակից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,–ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Ավագյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2020-ի հուլիսի 22-ին։

Նմանատիպ նյութեր