211652_close_icon
views-count2107 դիտում article-date 19:14 17-08-2022

Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելք սահմանելու անհրաժեշտության մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։

Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր, և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։

Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 16-ին ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, քաղաքացիներն ու կամավորները շարունակել են «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում որոնողական աշխատանքները։ 

Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր