Խորապես ցավակցում եմ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 16-ին ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, քաղաքացիներն ու կամավորները շարունակել են «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում որոնողական աշխատանքները։
Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: