50204 դիտում
13:05 17-08-2022
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 55-ամյա Սիմոն Հ-ի վարած ԳԱԶ 2706-222 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Դ-ի վարած ԳԱԶ 5312 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Դ-ն և Սիմոն Դ-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» ԲԿ։
Բախման հետևանքով ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)