64510 դիտում
22:12 16-08-2022
Փրկարարները, փրկարար-հոգեբանները, բժիշկները, ոստիկաններն ու 911 կենտրոնի աշխատակիցներն ապացուցեցին, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը. նրանց աշխատանքը պիտակավորելուց առաջ, ինչպես կասեր մեծն Մհեր Մկրտչյանը՝ ՄԱՐԴ ԵՂԵՔ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Գաղտնիք չէ, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը համարվում է ԱԻՆ-ի ողնաշարը։ Այդ մասին շատ հաճախ լսում ենք դեպքի վայրում, երբ ժամանած հրշեջ-փրկարարները, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար-բժիշկները, փրկարար-հոգեբանները արտակարգ իրավիճակներում աշխատելիս ցուցաբերում են մարդկային բարձր հատկանիշներ ու պրոֆեսիոնալիզմ։ Այդ մասին կարող ենք հանդիպել նաև միջազգային զեկույցներում, որոնց հեղինակներն այնպիսի երկրների ներկայացուցիչներ են, ովքեր իրենց երկրներում շատ հաճախ արտակարգ իրավիճակներում են հայտնվում։
Կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի մասին տեղեկանալով՝ ԱԻն ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը հոգեբան-փրկարարների հետ առաջին իսկ պահից ժամանել են դեպքի վայր, որտեղ հսկայական օգնություն են ցուցաբերել տոնավաճառի աշխատակիցներին, իսկ հոգեբաններն էլ՝ հոգեբանական մեծ աջակցություն։
Մինչև այսօր էլ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերն ու փրկարար-հոգեբանները 24-ժամյա հերթապահություն են իրականացնում «Սուրմալու» տոնավաճառում։
Երեկ փրկարարների, ոստիկանների, պարեկների, կամավորների, Կարմիր խաչի ներկայացուցիչների համար ամենալարված օրերից մեկն է եղել, քանի որ առանց դադարի աշխատել են՝ փլատակների տակից դուրս բերելու կենդանի մարդկանց կամ մահացածների, ու այդ ժամանակ մահացածների հարազատների հետ հոգեբանական մեծ աշխատանքներ են կատարել փրկարար-հոգեբաններն ու Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ու այս ամենից հետո որոշ անշնորհակալներ համացանցում փորձում են վատաբանել այդ մարդանց տիտանական աշխատանքը, մինչդեռ, եթե իրենց հարցնես, թե գոնե 1 ժամ եկել ու մասնակցե՞լ ես մարդկանց որոնողական աշխատանքներին, կպոռոտախոսի, թե դա իմ գործը չէ։ Նման դեպքերում, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենալավ զենքն արհամարհելն է։
«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի առաջին իսկ վայրկյաններից փրկարարները, բժիշկները, ոստիկանները, պարեկները, Կարմիր խաչի ներկայացուցիչներն ու սրտացավ ու իր ժողովրդի ցավով ապրող քաղաքացիներն ապացուցեցին, որ իրենք հավատարիմ են մարդ լինելու կոչմանը։ Իզուր տեղը, թող որոշ ծալապակասներ ու դեմագոգներ չհամարձակվեն անհիմն մեղադրեն այս մարդկանց։ Նրանք ապացուցեցին, որ նման դեպքերում ոչ միայն տիրապետում են իրավիճակին, այլև 24 ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+