Դոնեցկում 5 օտարերկրացի մեղադրվել են վարձկանության մեջ․ Euronews
Հինգ օտարերկրացիներ՝ Շվեդիայի, Խորվաթիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ներկայացել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարան։
Նրանք մեղադրվում են Ուկրաինայի կողմից որպես վարձկաններ ռազմական գործողություններին մասնակցելու և իշխանության բռնի բռնազավթման նախապատրաստման մեջ։ Դատավարության ժամանակ 5-ն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Եթե դատարանը հակառակն ապացուցի, նրանց սպառնում է ընդհուպ մահապատիժ։
Հունիսին 2 բրիտանացի և 1 մարոկկացի մահապատժի են դատապարտվել Դոնեցկի նույն վայրում նմանատիպ մեղադրանքով: Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ այն բողոքարկել է պաշտպանական կողմը։
Միաժամանակ ավելի բարձր են հնչում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Եվրոպա արգելելու կոչերը։
Ներկայումս Շենգենյան համաձայնագրի 10 երկրներ սահմանափակել կամ դադարեցրել են ռուսներին մուտքի անհատական փաստաթղթերի տրամադրումը, իսկ Էստոնիան օգոստոսի 18-ից ընդհանրապես արգելել է ՌԴ քաղաքացիների մուտքը։