211652_close_icon
views-count1109 դիտում article-date 17:13 31-08-2015

Ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ. ՀՔԾ

Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Անուշ Ա.-ի մոտ եղել է 21-22 շաբաթական հղիություն, որն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետևանքով: Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Անուշ Ա.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ժիրայր Խ.-ն հերքել է Անուշ Ա.-ին հանդիպելու, նրան հրել-գցելու հանգամանքը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող Ժիրայր Խ.-ն հիշյալ օրը՝ նշված ժամանակահատվածում, կատարել է իր ծառայողական պարտականությունները՝ գտնվելով աշխատավայրում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Անուշ Ա.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ին: Անուշ Ա.-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ոստիկանության աշխատակցի կողմից դիտավորությամբ իրեն առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Քաղաքացի Անուշ Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր