211652_close_icon
views-count4181 դիտում article-date 20:09 14-08-2022

Դեռևս փլուզման վտանգ կա, որոնողական աշխատանքները շարունակվում են, անընդհատ շարունակվում են նաև փոքր պայթյունները․ ԱԻ նախարար. «Ազատություն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Նույնիսկ մեկուսացում «չենք տվել», քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի կարողանանք կառավարել: Կարելի է ասել` հրդեհը ներկա պահին կառավարելի է», - նշեց նա:

Արմեն Փամբուխչյանն ավելացրեց, որ արդեն մի քանի ժամ է` որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում. «Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող` փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»:

Մոտ երկուսուկես ժամ առաջ երկու կին է տարհանվել փլատակների տակից, նրանց վիճակը, ըստ նախարարի, ծանր է եղել:

Նախարարն ասաց նաև, որ դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի «սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարներ, ոստիկանության մի քանի բաժինների ծառայողներ, պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի մի քանի վաշտերի պարեկներ, Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ, քաղաքացիների հետ հսկայական աշխատանքներ են իրականացնում այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում պայթյունի հետևանքով փլուզված շինության կասկածելի վայրերից քաղաքացիներին դուրս բերելու համար:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության մեկ տասնյակից ավելի բժիշկների բրիգադներ, ովքեր մի քանի հոգու, որոնց փլատակների տակից դուրս էին բերում, նախ տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից, ոստիկանների և պարեկների մի քանի խմբեր էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ կա վտանգ, որ պայթյուն-հրդեհի հետևանքով կարող է դարձյալ փլուզում տեղի ունենալ:
 
Այս պահին աշխատանքները շարունակվում են, հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկներով փլուզված բետոնե պանելները հեռացնում են տարածքից:
 
Բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, մեծ թվով օգնություն ցուցաբերեցին նաև ծխից ինքնազգացողությունները վատացած մի քանի պարեկների, հրշեջ-փրկարարների ու օգնության ձեռք մեկնած քաղաքացիների:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+

Նմանատիպ նյութեր