211652_close_icon
views-count1084 դիտում article-date 22:38 12-08-2022

Իկարդին պետք է նոր թիմ որոնի. Քրիստոֆ Գալտյե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հաստատել է, որ հույսեր չի կապում Մաուրո Իկարդիի հետ:
 
Արդեն մի քանի օր է, արգենտինացի հարձակվողը մարզվում է թիմից առաձին:
 
«Շաբաթվա սկզբում ես հանդիպեցի Մաուրոյի հետ և հայտնեցի, որ ցանկանում ենք կազմը էականորեն կրճատել: Ես չեմ ցանկանում աշխատել 25 խաղացողների հետ:
 
Վերջին մրցաշրջաններում Մաուրոն բավական քիչ խաղային ժամանակ ուներ: Կարևոր է, որ նա վերալիցքավորի կարիերան: Դրա համար նա պետք է ավելի հարմար տեղ գտնի:
 
Պետք է լավագույն լուծումը գտնել. դա ոչ միայն Մաուրոյի, այլ նաև՝ ակումբի շահերից է բխում: Իկարդիին թիմ է պետք, որտեղ նա կարող է դրսևորել իր լավագույն հատկանիշները, որոնք նա չի կորցրել: Սակայն վերջին երկու տարին նրա համար իսկապես բարդ ստացվեցին», ասել է Գալտյեն:
 
29-ամյա Իկարդին հայտավորված չի եղել ՊՍԺ-ի կազմում՝ Ֆրանսիայի մեկնարկած առաջնության 1-ին տուրում՝ «Կլերմոնի» հետ խաղում:

Նմանատիպ նյութեր