Իկարդին «Ինտերի» խաղացողներին Rolex մակնիշի ժամացույցներ է նվիրել
«Ինտերի» ավագ Մաուրո Իկարդի թիմակիցներին յուրօրինակ կերպով է երախտագիտություն հայտնել՝ Իտալիայի նախորդ առաջնությունում ռմբարկուների մրցավազքում հաղթելու համար:
Դրա համար նա թիմի յուրաքանչյուր խաղացողի Rolex ժամացույց է նվիրել:
«Ես երբեք չեմ մոռանա, որ դարձա 2017/18 մրցաշրջանում դարձա լավագույն ռմբարկու: Սակայն ես չեմ ցանկանում դա միայնակ հիշել, քանի որ առանց ձեր օգնության դա տեղի չէր ունենա», գրել է Իկարդին ինստագրամի իր էջում:
Նշենք, որ Իկարդին այդ մրցաշրջանում 29 գոլով Չիրո Իմոբիլեի հետ կիսեց լավագույն ռմբարկուի հաղթանակը: