211652_close_icon
views-count1351 դիտում article-date 09:53 19-08-2022

«Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը (այժմ չի տպագրվում) 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էր ՋԷԿ-ի վաճառքի գումարով գազի սակագինը սուբսիդավորելու մասին։ Կրկին նույն համարում ու կրկին պետական գույքի առուվաճառքի թեմային վերաբերող մեկ այլ՝ «Կրիմինալ գործարք. կթու կովը՝ կաթի գնով» վերնագրով հրապարակումը թերթը եզրափակում է հետեւյալ նախադասությամբ. «Սա ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելն իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:

Դատվողներ, իհարկե, անգամ 2018-ի իշխանափոխության ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո չեղան: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը։ Օրինակ՝ այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ ու արդյունք չի բերում երկրին։ Նույն օրը կառավարությունը որոշման նախագիծ հաստատեց, որով վաճառքի հանվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:

Օրինակներն, իհարկե, միայն «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի շենքի մասով չեն ավարտվում: Ու փաստ է, որ ընդդիմադիր Փաշինյանի՝ պետական գույքը մասնավոր ընկերություններին «մի քանի գրոշով» վաճառելու «արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր