Շախմատի Հայաստանի հավաքականը ժամանեց հայրենիք. նրանց դիմավորեցին Սերժ Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, երկրպագուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի շախմատի հավաքականները Հնդկաստանի Չեննայ քաղաքում Համաշխարհային 44-րդ օլիմպիադային մասնակցելուց հետո այսօր վերադարձան Հայաստան:
«Զվարթնոց» օդանավակայանում շախմատիստներին դիմավորելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, շախմատիստների հարազատներն ու երկրպագուները:
Հիշեցնենք, որ մեր տղաները 19 միավորով դարձան Օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ:
Տեսանյութը՝ Armsport.am-ի