Ռոման Բերեզովսկին ժամանեց, օդանավակայանում նրան դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները և մեդիայի բազմաթիվ ներկայացուցիչներ դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Ռոման Բերեզովսկին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը վաղը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կունենա Բելառուսի ազգային հավաքականի հետ, որը կլինի Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը:
Վաղը Ռոման Բերեզովսկին իր սիրելի թիմի հետ խաղադաշտ դուրս կգա վերջին անգամ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: