«Յուվենտուսի» երկրպագուները օդանավակայանում ծափահարություններով դիմավորեցին Իգուաինին. տեսանյութ
«Յուվենտուսի» երկրպագուները թիմի նորեկ` արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին օդանավակայանում դիմավորեցին:
Երկրպագուները «Նապոլիի» նախկին խաղացողին ողջունեցին ծափողջույններով և վանկարկումներով:
Իգուաինը երկրպագուների մոտ դուրս եկավ թիմի սև-սպիտակ շարֆով: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» կվճարի 90 մլն եվրո: