Խոշոր հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող կուտակված թղթերի արտադրամասում. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան:
Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ և հաջողվել է նրանց այն առնել իրենց հսկողության տակ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիլյանի