211652_close_icon
views-count29913 դիտում article-date 20:49 18-08-2023

Խոշոր հրդեհ Երևանում՝ Նորագավիթի պանրի գործարանի հարևանությամբ․ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից․ տեղում հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի պանրի գործարանի ետնամասում՝ մի քանի հեկտար խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հատակ և ՀՓԱԿ հերթապահ խումբը՝ խմբի պետ Մուրադյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Այս պահին հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քամին իր սև գործն է անում։ Կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը տարածվել է ջերմոցների սածիլների թափոններում։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն։

Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր