211652_close_icon
views-count659 դիտում article-date 19:40 09-08-2022

Մյունխենում մեկնարկում է Եվրոպայի համալիր առաջնությունը

Մյունխենում օգոստոսի 11 – 21 –ը կկայանա Եվրոպայի համալիր առաջնությունը:

Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը:

Առաջնության 11 օրերի  ընթացքում շուրջ  4800 մարզիկ – մարզուհիներ ինը մարզաձեւերում կպայքարեն մեդալների 176 հավաքածուի համար: 

Միջոցառումը կազմակերպիչ երկիր  Գերմանիայի ամենամեծ մարզական իրադարձությունը կհանդիսանա վերջին կես դարի ընթացքում: Այն կդառնա  1972թ.  Մյունխենում կայացած ամառային 20 –րդ  օլիմպիական խաղերի տարեդարձի տոնակատարությունների գագաթնակետը:

Մրցումների  զգալի մասը կանցկացվի հենց  1972-ի՝ արդեն  արդիականացված մարզահամալիրներում , որտեղ հաշվի են  առնվել  ժամանակակից պահանջները: 

Եվրոպայի առաջին համալիր  առաջնությունը տեղի է ունեցել  2018թ. աշխարհամասի երեք քաղաքներում ՝ Գլազգոյում, Էդինբուրգում և Բեռլինում: 

Մեր երկրի պատվիրակները նույնպես հանդես կգան այդ ստուգատեսում, մանավանդ, ծրագրում ընդգրկված մարզաձևերում կխաղարկվեն Եվրոպայի առաջնությունների մեդալներ:

Նմանատիպ նյութեր