Վիլնյուսում բացվել է «Նոր Բելառուս» համաժողովը. Euronews
Երկուշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկեց «Նոր Բելառուս» համաժողովը , որը համընկավ 2020 թվականի նախագահական ընտրությունների 2-րդ տարեդարձի հետ։ Այն համախմբել է ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ազատ ընտրությունների շարժման առաջնորդներին։ Գրում է Euronews-ը։
Միջոցառումն անցկացվում է համաժողովի ձևաչափով, փաստաթղթերի ընդունում և որոշումների քվեարկություն նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ պանելային քննարկումներից յուրաքանչյուրի խոսնակները կհայտնեն ռազմավարական առաջնահերթությունների, անցումային շրջանի, ժողովրդավարական ուժերի բարեփոխման և քաղաքացիական հասարակությանը աջակցության ընդհանուր տեսլականը: Սրանք կարող են լինել կոնկրետ փաստաթղթեր կամ հետագա գործողությունների պլաններ:
Ըստ Салiдарнасць առցանց պարբերականի՝ Սվետլանա Տիխանովսկայան իր ելույթում բարձրաձայնել է այն առաջնահերթությունների մասին, որոնք ինքը մտադիր է իրականացնել և որոնց կցանկանար արձագանք ստանալ ներկաներից.
«Պետք է ամեն ինչ անենք երկիրը միջազգային մեկուսացումից դուրս բերելու, ռուսական զորքերի դուրսբերման և Ռուսաստանից տոտալ կախվածությունից ազատվելու համար։ Հենց նա է դարձել ռեժիմի գլխավոր հովանավորն ու մեր երկրի ինքնիշխանության սպառնալիքը»: