Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը. Թրամփը մեկնելու է առանց կնոջ
Այսօր Դավոսում բացվել է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: CNN-ը տեղեկացնում է, որ 71-ամյա ղեկավարին չի ուղեկցելու առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, գործարարների, գիտնականների ու հայտնի անձանց մասնակցությամբ համաժողովի կազմակերպիչները հույս ունեն համաձայնության գալ այսօր միջազգային հանրությանն անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ: Խոսքը, մասնավորապես, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերների, գլոբալ տնտեսական կապերի մասին է:
Համաժողովի կարգախոսն է՝ «Ստեղծելով ընդհանուր ապագա պառակտված աշխարհում»:
Նշենք, որ Դավոսի 48-րդ համաժողովն անցկացվելու է հունվարի 23-ից 26-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցելու է համաժողովի ամփոփիչ նիստին: