211652_close_icon
views-count31190 դիտում article-date 19:33 08-08-2022

Աննախադեպ ֆիլմի պրեմիերա՝ Երևանում. «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Անժելա Ասատրյանի վավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախյան պատերազմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 10-ին, ժամը 19:00–ին Երևանում՝ «Մոսկվա»  կինոթատրոնի Կարմիր դահլիճում, տեղի է ունենալու ֆիլմի պրեմիերա, որը աննախադեպ է վերջին տարիներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիմի ռեժիսորն ու սցենարիստը ամերիկահայ Անժելա Ասատրյանն է: Նրա վավերագրական այս ֆիլմը հայի ոգու, հայոց պատմության և հայոց անցյալի ու ներկայի մասին է:

Ֆիլմը պատմում է Արցախյան  3 պատերազմների, նրա հերոսացած զինվորների անցած ճանապարհի մասին:

Մեկ ժամ 15 րոպե տևողությամբ փաստավավերագրական այս ֆիլմում Ա. Ասատրյանը նկարահանումներ է կատարել Հայաստանում և Միացյալ Նահանգներում, ներկայացրել  44-օրյա պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի  իրական դեմքը՝ իրենց իսկ պատմաբանների, լրագրողների ու բլոգերների մեկնաբանությամբ:

Ֆիմը ցուցադրվել է Միացյալ նահանգներում, Բելգիայի մի քանի քաղաքներում ու նախատեսվում է նաև ցուցադրություն կատարել մի քանի  պետություններում, ինչի շնորհիվ հանրությունը կտեղեկանա իրական փաստերի հիման վրա  կատարված հսկայական աշխատանքների մասին:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ օգոստոսի  10–ին, ժամը 19:00-ին «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի ունեցող ֆիմի պրեմիերայից հետո Երևանում, Գյումրիում, Վանաձորում գործող կինոթատրոնների ղեկավար կազմի մոտ ցանկություն կառաջանա, որպեսզի այն նաև ցուցադրվի իրենց կինոթատրոններում:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր