Չուբայսը դուրս է գրվել հիվանդանոցից. ԶԼՄ
News.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին խորհրդական Անատոլի Չուբայսը դուրս է գրվել Սարդինիա կղզու «Մաստեր Օլբիա» հիվանդանոցից, հայտնում է իտալական La Repubblica թերթը։
«Անատոլի Չուբայսն իրեն ավելի լավ է զգում: Նա դուրս է գրվել օգոստոսի 6-ի առավոտյան»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ թունաբանական հետազոտությունների արդյունքները դեռեւս պարզ չեն, սակայն բժիշկները գրեթե համոզված են Գիլեն-Բարեի համախտանիշի առկայության հարցում։
Մանրամասներն՝ այստեղ