Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Միաժամանակ ավելացրեց, որ Ն. Փաշինյանի վիճակն արդեն լավ է: Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ, շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի: Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: Առո՛ղջ եղեք»: