Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս է գրվել հիվանդանոցից և մտադիր է մեկնել Հնդկաստան
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը ավարտել է վերականգնողական բուժման կուրսը և մտադիր է կիրակի մեկնել Հնդկաստան: Այս մասին հայտնում է Epos 1 ֆրանսիական ռադիոն:
Անտեսելով ստեղծված իրավիճակը, նա որոշել է չհետաձգել իր սրտին մոտ ճանապարհորդությունը:
Epos 1-ը ընդգծում է, որ այցը կազմակերպել է սովի դեմ պայքարի ACF հումանիտար կազմակեպությունը:
Ֆրանսիայի առաջին տիկինը Մումբայում կմնա 2 օր: