211652_close_icon
views-count186094 դիտում article-date 13:21 07-08-2022

Խոշոր հրդեհ Երևանի բարձրահարկ շենքերից մեկում. հրշեջներն ու պարեկները մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են տարհանել, բժիշկներն էլ օգնություն են ցուցաբերել նրանց ու մի քանի հրշեջի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում են Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի  42/ 2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝  վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղեկալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոտիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ էվակուացրեցին, մի մասին էլ փրկարարները էվակուացրեցին ավտոսանդուղքով:

Հրդեհաշիջման աշխատանքներին ԱԻՆ ՓԾ կառավարման կենտրոնից  օնլայն հետևում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Ծուխը տեսանելի է անգամ մի քանի կիլոմետրից:

Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:

ԱԻՆ ՓԾ  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, 5-ից մինչև 15 հարկերից ծխի վտանգավոր պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, տարհանեցին 20–ից ավելի բնակչի, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Զաքարյանն էլ, ով նույնպես միացել էր փրկարարներին, 16-րդ հարկից կարողացավ ծխի վտանգավոր գոտուց դուրս բերել ընտանիքի 4 անդամների, որոնցից մեկը՝ երեխա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր:

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացու, այդ թվում՝ հրշեջների:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ–ի 1-04 վթարային ծառայության ներկայացուցիչները:

ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 832+
832+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր