211652_close_icon

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ

views-count6798 դիտում article-date 11:06 07-08-2022
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Այս մասին  հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր