211652_close_icon
views-count922 դիտում article-date 13:04 09-08-2022

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը,   հարաբերականորեն  կայուն է եղել։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

«Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը,   հարաբերականորեն  կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները  կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր