211652_close_icon
views-count1257 դիտում article-date 23:56 06-08-2022

«Բարսան կարող է ձեռք բերել Սիլվային, թեկուզ դե Յոնգը չհեռանա թիմից. Ժոան Լապորտա

«Բարսելոնան» հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի ծառայություններով։ Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնացիներն արդեն կարող են ձեռք բերել Սիլվայի տրանսֆերը՝ չսպասելով թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հեռանալուն։

Այնուամենայնիվ, կատալոնական ակումբում հույս ունեն, որ կվաճառեն հոլանդացու տրանսֆերը։ Սիլվայի տեղափոխության համար ֆինանսական միջոցներ արդեն կան, քանի որ թիմն ակտիվացրել է տնտեսական լծակները։

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Բեռնարդու Սիլվան մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր