211652_close_icon
views-count1198 դիտում article-date 23:44 06-07-2022

Դե Յոնգը չի վաճառվում․ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նաախագահ Ժոան Լապորտան ընդգծել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին թիմում պահելու մտադրությունը։

«Ֆրենկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չի վաճառվում, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չլինի։

Մենք չենք ուզում նրան վաճառել։ Նրա վերաբերյալ առաջարկ ունեինք ու կարող էինք իրականացնել գործարքը, եթե ինչ-որ պահի այն մեզ հետաքրքրեր, բայց հիմա այդ դեպքը չէ։ Մենք չենք ուզում վաճառել նրան»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգը մոտ է ՄՅՈՒ տեղափոխությանը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր