211652_close_icon
views-count2318 դիտում article-date 23:30 08-10-2021

Ժոան Լապորտա. Լավ եղավ, որ Նեյմարին ձեռք չբերեցինք

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ այս ամռանը կատալոնացիները փորձել էին ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
 
«Երբ մեզ նոր էին ներկայացրել ֆինանսական թվերը, մենք մտածում էինք, որ այդ տրանսֆերը հնարավոր է իրականացնել: Այն ժամանակ մենք դեռ չէինք ավարտել «Բարսայի» ֆինանսական ստուգումները և օբյեկտիվ պատկեր չունեինք վիճակի մասին:
 
Մեզ ասացին, որ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել, որ նա չի կարողանում շարունակել խաղալ ՊՍԺ-ում, որ ֆրանսիացիներին համոզել էին նրան նաց թողնել:
 
Նայց սա ֆուտբոլ է, և նա, ով ավելի լավ առաջարկ է անում, հաղթում է: Լավ է, որ մենք ձեռք չբերեցինք Նեյմարին, դա չէր օգնի «Բարսային»: Նա կարող էր ավելի շատ եկամուտներ բերել, սակայն այն, որ նա չտեղափոխվեց, լավ էր», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր