211652_close_icon
views-count89102 դիտում article-date 19:34 06-08-2022

Ավտովթար Լոռու մարզում. 23-ամյա վարորդը Lexus GX-470-ով կողաշրջվել է. օպերատիվ են գործել Վանաձորի պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Արայիկ Մակինյանը՝ իր վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի ընթանալիս, Վանաձորյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու պարեկային գումարտակի պարեկները:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել:
 
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր