53397 դիտում
17:24 28-07-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են երկու Mercedes-ներն ու Lexus GX 470-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են 29-ամյա Գոռ Ազիզյանի վարած Mercedes E240 մակնիշի, 41-ամյա Արշակ Մակվեթյանի վարած Mercedes E320 մակնիշի և 40-ամյա Աղասի Կարապետյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վիրավորների ինքնությունը և հնարավոր է նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)